Սովորելով անգլերեն ԷԴՈՒՏՈՐԱՅԻ առցանց հարթակում, երեխաները կարճ ժամանակահատվածում կկարողանան հասնել շոշափելի արդյունքների: Դասընթացի հիմնական նպատակներն են.
- խոսակցական անգլերենի ընկալողական և վերարտադրողական հմտությունների խթանում
- գրավոր լեզվի կարողությունների զարգացում. երեխաները սովորում են գրել և կարդալ անգլերեն
- բառապաշարի հարստացում
- հաղորդակցական հմտությունների և ճիշտ արտասանության ձևավորում
- իրական կյանքից վերցված իրավիճակային հաղորդակցության մոդելների մշակում
- լեզվաբանական և հոգեբանական խոչընդոտների վերացում
- անգլախոս երկրների մշակույթի և ավանդույթների ուսումնասիրություն
Դասընթացը կազմակերպվում է՝
- ԱՆՀԱՏԱԿԱՆ ձևաչափով, տևողությունը՝ 60 րոպե:
- ԽՄԲԱՅԻՆ ձևաչափով, տևողությունը՝ մինչև 90 րոպե (խմբում մինչև 5 ուսանող):