Անցնել թեստ

Ծառայությունների մատուցման պայմաններ

<<ԷԴՈՒՏՈՐԱ>> լեզուների  ուսուցման կենտրոնը («մեզ», «մենք» կամ «մեր») գործում է edutora.com կայքի անունից (այսուհետ՝«Կայքը»):Սույն Հրապարակային պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) պայմանները նախատեսված են կարգավորելու հաճախորդների հետ հարաբերությունները և կարող են թարմացվել edutora.com -ի կողմից՝ իր հայեցողությամբ:

  1. Պայմանագրում օգտագործված հիմնական հասկացությունները

Հրապարակային պայմանագիր՝ ԷԴՈՒՏՈՐԱՅԻ և Հաճախորդի միջև կնքվող` Կայքի օգտագործման և մատուցվող Ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու մասին պայմանագիր:Օգտագործող կամ Օգտատեր կամ Հաճախորդ (այսուհետ՝ «Դուք», «Ձեզ», «Ձեր») ֆիզիկական անձ, որը ԷԴՈՒՏՈՐԱՅԻ հետ կնքել է Պայմանագիր` Կայքի օգտագործման, իր կողմից նախապես հայտարարված և սահմանված պայմանների համաձայն մատուցվող ծառայություններից օգտվելու և դրանց դիմաց վճարումներ կատարելու վերաբերյալ:

2. Ընդհանուր դրույթներ

2.1 Սույն պայմանագիրը կնքելու լրիվ և անվերապահ համաձայնություն է համարվում Օգտատիրոջ կողմից Կայքում գրանցվելը, թեստավորում անցնելը և նախատեսված վճարի կատարելը։ Օգտատիրոջ կողմից սույն առաջարկի բոլոր պայմաններին համաձայնելը, հավասարազոր է Պայմանագրի կնքմանը:
2.2 Սույն հրապարակային պայմանագիրը կարող է պարբերաբար փոփոխվել և թարմացվել ԷԴՈՒՏՈՐԱՅԻ կողմից՝ իր հայեցողությամբ։ Ավելին, որևէ ծառայության մասից օգտվելիս՝ Դուք համաձայնում եք ենթարկվել այդ Ծառայությունների նկատմամբ կիրառելի հրապարակված պայմաններին, որոնք կարող են պարբերաբար փոփոխվել: ԷԴՈՒՏՈՐԱՆ կարող է Ձեզ ծանուցում ուղարկել Կայքի կամ մատուցվող ծառայությունների Պայմանների փոփոխությունների մասին՝ կիրառելով առկա էլեկտրոնային հաղորդակցության միջոցները: ԷԴՈՒՏՈՐԱՆ կարող է տրամադրել Պայմանների հայերեն տարբերակի այլ լեզուներով թարգմանություններ: Պայմանների հայերեն տարբերակի և այլ լեզուներով կատարված թարգմանությունների միջև անհամապատասխանությունների դեպքում գերակա է ճանաչվում Պայմանների հայերեն տարբերակը:

2.3 Օգտատերը սույն պայմանագրի կնքմամբ հաստատում է, որ ինքն ամբողջությամբ ծանոթացել է Կայքից օգտվելու և մատուցվող ծառայությունների պայմաններին, և այդ պայմաններն իր համար ամբողջությամբ հասկանալի և ընդունելի են, ինչպես նաև սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցումը բխում են իր կամ իր կողմից ներկայացվող անձի շահերից, և որևէ կերպ չեն խախտում իր կամ իր կողմից ներկայացված անձանց իրավունքներն ու օրինական շահերը, ինչպես նաև չեն կարող որևէ վնաս պատճառել վերոնշյալ անձանց:

3. ԷԴՈՒՏՈՐԱՅԻ իրավունքներն ու պարտականությունները

3.1. ԷԴՈՒՏՈՐԱՆ իրավունք ունի՝

3.1.1. Մերժել Օգտատիրոջ գործարքը՝ Օգտատիրոջ գործողությունների օրինականության վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալու դեպքում,
3.1.2. Կայքում նախապես հաղորդագրություն տեղադրելուց հետո` միակողմանիորեն փոփոխել Հրապարակային պայմանագրի դրույթները,
3.1.3.Դասընթացի ընթացքում փոխարինել ուսուցչին մեկ այլ որակավորված ուսուցչով:
3.1.4. Մշակել անհատական ուսումնական ծրագիր մեթոդիստի հետ հանդիպումից հետո՝ հաշվի առնելով սովորողի տարիքը, սովորելու նպատակը և այլն:
3.1.5.Սովորողի կողմից դասընթացը վաղաժամ դադարեցնելու դեպքում,եթե այն տեղի է ունեցել 3 դասը մատուցելուց հետո,համարել դասընթացը ամբողջովին և պատշաճ մատուցած,առանց գումարի ետվերադարձի:
3.1.6. Մատուցած ծառայությունների որակի բարելավման նպատակով տեսաձայնագրել ամբողջ դասապրոցեսը:
3.1.7. Հրապարակային պայմանագրով նախատեսված իր պարտավորությունների իրականացման համար իր հաշվին և իր հայեցողությամբ ներգրավել երրորդ անձանց:
3.1.8. Օգտվել Հրապարակային պայմանագրով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից։

3.2. ԷԴՈՒՏՈՐԱՆ պարտավոր է՝

3.2.1. Օգտատիրոջ համար ապահովել Կայքից անխոչընդոտ օգտվելու հնարավորություն:
3.2.2. Համակարգի գործունեության շրջանակներում Օգտատիրոջը տրամադրել տեղեկություններ edutora.com -ի միջոցով տրամադրվող ծառայությունների մասին:
3.2.3. Օգտատիրոջը տեղեկացնել բոլոր այն հանգամանքների առաջացման, փոփոխման կամ վերացման մասին, որոնք էական նշանակություն ունեն Հրապարակային պայմանագրի կատարման համար:
3.2.4.Մատուցել որակյալ դասընթացներ,Ինտերնետի հետ կապված խնդիրների դեպքում, լրացնել բաց թողնված դասը՝
Ա. Եթե այն ընդատվել է սկսելուց մինչև 10 րոպեն,ապա դասն լրացվում է ամբողջությամբ.
Բ.Եթե դասն ընդհատվել է 10 րոպեից հետո,ապա դասն ընդհատվելու պահին ֆիքսվում է ժամանակը և մնացյալ ժամանակը լրացվում է հետագա դասերի ընթացքում:

4. Օգտատիրոջ իրավունքներն ու պարտականությունները

4.1. Օգտատերն իրավունք ունի`

4.1.1. Օգտվել Կայքում հասանելի բոլոր ծառայություններից՝ Կայքի օգտագործման պայմանների համաձայն:
4.1.2. Ուղարկել դիմում-բողոքներ էլեկտրոնային եղանակով` համաձայն Կայքի` «Հետադարձ կապ» բաժնում տեղադրված էլեկտրոնային հասցեի:
4.1.3. Առաջարկություններ անել Հրապարակային պայմանագրի շրջանականերում մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ:
4.1.4.Բաց թողնված դասերը լրացնել (12 դասի պարագայում մինչև 40 օրյա,36 դասի պարագայում մինչև 100 օրյա ժամկետը), եթե գրավոր կերպով տեղյակ է պահել նշանակված դասից առնվազն 24 ժամ առաջ, դասի բաց թողնման մասին՝ հաջորդ դասը նախօրոք համաձայնեցնելով կազմակերպիչների հետ:
4.1.5. Անկախ հետագա գնային փոփոխությունից շարունակել ուսումը այն արժեքով,որով նախապես վճարել է մինչև տվյալ դասընթացի ավարտը:
4.1.6.Դասընթացից վաղաժամկետ հրաժարվել,եթե դա տեղի է ունենում մինչև 3 դասը ներառյալ(տվյալ դեպքում յուրաքանչյուր դասը հաշվարկվում է մեկանգամյա դասընթացի համար սահմանված սակագնով),իսկ մնացած գումարի տարբերությունը ետ ստանալ 15 աշխատանքային օրվա ընթացքում:3 դասից հետո վաղաժամ հրաժարվելու պարագայում,ամբողջ դասընթացը որի համար կատարվել է վճարում,համարվում է ամբողջովին ու պատշաճ մատուցված և գումարի ետվերադարձ այլևս չի կատարվում:

4.2. Օգտատերը պարտավոր է՝

4.2.1. Պատշաճ ձևով իրականացնել Հրապարակային պայմանագրով և Կայքում սահմանված պարտավորությունները:
4.2.2. ԷԴՈՒՏՈՐԱՅԻՆ տրամադրել հավաստի անձնական տվյալներ և տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են Հրապարակային պայմանագրի շրջանակներում ծառայություններից օգտվելու համար:
4.2.3. Կայքից և ծառայություններից օգտվելու ընթացքում հետևել օգտագործման պայմաններին:
4.2.4.Նախքան դասընթացին մասնակցելը լրացնել թեստ՝ լեզվի իմացության մակարդակը որոշելու համար։
4.2.5.Հաճախել դասերին` նախապես փոխադարձ պայմանավորվածությամբ կազմված գրաֆիկի համաձայն:
4.2.6.Նշանակված դասից առնվազն 24 ժամ առաջ տեղյակ պահել կազմակերպիչներին տվյալ դասից բացակայելու մասին,հակառակ պարագայում բացակայությունը կհամարվի անհարգելի,իսկ դասը՝ մատուցված:
4.2.7.Դասի ընթացքում պահպանել էթիկայի կանոնները, դրսևորել պատշաճ վարքագիծ, այլապես վերջինս կհեռացվի դասընթացներից` առանց նրա կողմից կատարած վճարումները ետ վերադարձնելու:
4.2.8.Տեղեկացնի կազմակերպիչներին, եթե ուսուցիչը նշանակված ժամին կապ չի հաստատել իր հետ:
4.2.9.Անձնական տվյալներ չփոխանակել ուսուցչի հետ, այլապես կդադարեցվի դասընթացն իր հետ,առանց լրացնելու իրավունքի և գումարի ետվերադարձի:
4.2.10.Կատարի վճարումը հիմնական դասընթացը սկսելուց առաջ վեբկայքում նշված գումարի չափով:
4.2.10. Խստորեն պահպանել Հրապարակային պայմանագրի շրջանակներում հայտնի դարձած և փոխանակվող տեղեկատվության գաղտնիությունը, հակառակ դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կենթարկվի պատասխանատվության։    

5. Մտավոր սեփականության իրավունքները

5.1. Օգտատերն ընդունում է և համաձայն է, որ Կայքում առկա բոլոր նյութերը (բացառությամբ հաճախորդների մեկնաբանությունների)՝ ներառյալ (բայց չսահմանափակվելով) տեքստերը, ծրագրերը, գրաֆիկական կամ ոչ-գրաֆիկական նկարները, ձայնագրությունները, երաժշտությունը, տեսահոլովակները, ինտերակտիվ հնարավորությունները և դրանց նման նյութերը (այսուհետ՝ Նյութեր), ինչպես նաև դրանում առկա ապրանքանիշերը, ծառայությունների նշաններն ու լոգոները (այսուհետ՝ Նշաններ) պատկանում են edutora.com-ին կամ արտոնագրված են նրա կողմից և ենթակա են պաշտպանության որպես հեղինակային իրավունք և մտավոր սեփականության իրավունք՝ միջազգային կոնվենցիաների և ներպետական օրենսդրության համաձայն:
5.2. Կայքի տեղեկատվության, ինչպես նաև գովազդային նյութերի մասնակի կամ ամբողջական մեջբերման, օգտագործման դեպքում հղումը Կայքին պարտադիր է:
5.3. Կայքում ներկայացված են ծառայություններ, որոնք edutora.com-ի սեփականությունն են։
5.4. Կայքի Նյութերը տրամադրվում են միայն այցելուի անձնական օգտագործման համար և չեն կարող օգտագործվել, պատճենահանվել, վերարտադրվել, բաշխվել, փոխանցվել, հեռարձակվել, ցուցադրվել, արտոնագրվել կամ այլ կերպ շահագործվել որևէ այլ նպատակով` առանց այդ Նյութերի սեփականատերերի նախնական գրավոր համաձայնության:
5.5. ԷԴՈՒՏՈՐԱՆ գրանցված ապրանքանիշ է: Այցելուն և/կամ Օգտատերն իրավունք չունեն օգտագործել, կրկնօրինակել, թարգմանել և/կամ տարածել ԷԴՈՒՏՈՐԱ ապրանքանիշն առանց թույլտվության: Եթե այցելուն հետաքրքրված է Կայքում տեղ գտած տեղեկատվությամբ, ապա կարող է կապ հաստատել Մեզ հետ՝ համաձայն Կայքի՝ «Հետադարձ կապ» բաժնում տեղադրված էլեկտրոնային հասցեի։

6. Վեճերի լուծման կարգը և Պատասխանատվություն

6.1. Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
6.2. Բողոքների առկայության դեպքում կարող եք Կապ հաստատել Մեզ հետ՝ համաձայն Կայքի՝ «Հետադարձ կապ» բաժնում տեղադրված էլեկտրոնային հասցեի։
6.3. Ներկայացուցիչը կամ ցանկացած այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը ներգրավված է Կայքի բովանդակության ստեղծմանը, ներառյալ ծրագրային և տեխնիկական ապահովումը, տեխնիկական անսարքությունները, պատասխանատու չեն որևէ վնասի` այդ թվում ուղղակի, անուղղակի, պատահական և դիտավորությամբ և այլ կարգի վնասների համար, որոնք կծագեն Կայքի օգտագործումից կամ օգտագործման կարգի չիմացությունից:

7. Կողմերի պատասխանատվությունը

7.1. Կողմերը պատասխանատվություն են կրում Հրապարակային պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը /Ֆորս-մաժոր/

8.1.Հրապարակային պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է Հրապարակային պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելակել: Այդպիսի իրավիճակներն են` երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների, ներառյալ` ՀՀ կենտրոնական բանկի կողմից ընդունված ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում Հրապարակային պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 /երեք/ ամսից ավելի, ապա Հրապարակային պայմանագրի կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Հրապարակային պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

9. Այլ դրույթներ

9.1. Հրապարակային պայմանագրով չկարգավորված հարցերը կարգավորվում են ԷԴՈՒՏՈՐԱՅԻ պաշտոնական կայքով նախատեսված դրույթներով, իսկ այդպիսի դրույթների բացակայության դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
9.2. Հրապարակային պայմանագիրն էլեկտրոնային տեսքով կնքելը իր իրավաբանական հետևանքներով հավասարեցվում է ԷԴՈՒՏՈՐԱՅԻ և Օգտատիրոջ ստորագրությամբ գրավոր փաստաթուղթ կազմելու միջոցով պայմանագիր կնքելու իրավաբանական հետևանքներին:
9.3. Համակարգում բոլոր ծառայությունների մատուցման կարգը և ժամկետները տեղադրված են Կայքում:
9.4. Հրապարակային պայմանագիրն ուժի մեջ է մտնում Օգտատիրոջ՝ Կայքում գրանցման, թեստավորման և նախատեսված վճարը կատարելու պահից:
9.5. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնել Հրապարակային պայմանագիրը` այդ մասին մյուս Կողմին 15 /տասնհինգ օր/ առաջ էլեկտրոնային ծանուցում ուղարկելու միջոցով:

10. Ծանուցումներ

10.1. Հրապարակային պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու դեպքում Հրապարակային պայմանագրի շրջանակներում բոլոր ծանուցումները կարող են կատարվել էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային փոստի, Կայքի միջոցով, որը համարվում է պատշաճ:
10.2. Տեխնիկական առանձնահատկություններից ելնելով՝ ԷԴՈՒՏՈՐԱՆ չի կարող երաշխավորել էլեկտրոնային փոստի հասցեով կամ բջջային հեռախոսահամարով ուղարկված հաղորդագրությունների ստացումը Օգտատիրոջ կողմից:

Change Language To:

×

Արդյունքներ