Սովորելով ռուսերեն ԷԴՈՒՏՈՐԱՅԻ առցանց հարթակում, ձեր երեխաները կարճ ժամանակահատվածում կկարողանան հասնել շոշափելի արդյունքների: Դասընթացի հիմնական նպատակներն են.
- խոսակցական ռուսերենի ընկալողական և վերարտադրողական հմտությունների խթանում;
- գրավոր լեզվի կարողությունների զարգացում. երեխաները սովորում են գրել և կարդալ ռուսերեն;
- բառապաշարի հարստացում;
- հաղորդակցական հմտությունների և ճիշտ արտասանության ձևավորում;
- իրական կյանքից վերցված իրավիճակային հաղորդակցության մոդելների մշակում;
- լեզվաբանական և հոգեբանական խոչընդոտների վերացում;
- ռուսախոս երկրների մշակույթի և ավանդույթների ուսումնասիրություն:
Դասընթացը կազմակերպվում է՝
- ԱՆՀԱՏԱԿԱՆ ձևաչափով, տևողությունը՝ 50-60 (առցանց) րոպե:
- ԽՄԲԱՅԻՆ ձևաչափով, տևողությունը՝ 80-90 (առցանց, խմբում մինչև 5 ուսանող) րոպե: