ԱՆԳԼԵՐԵՆ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Անհատական
1 դաս 6.500 դր.
12 դաս 78.000 դր. 71.000 դր.
36 դաս 234.000 դր. 199.000 դր.

ԱՆԳԼԵՐԵՆ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Անգլերեն գործարարների համար» դասընթացը նախատեսված է այն ուսանողների համար, որոնց անհրաժեշտ է՝

  • աշխատանքի ընթացքում հաղորդակցվել արտասահմանյան գործընկերների հետ
  • բիզնես վարել արտերկրում
  • աշխատանքի ընթացքում մշտապես կիրառել անգլերենը
  • առնչվել գործարար նամակագրության հետ:

Այս դասընթացի շրջանակներում իրականացվում է անգլերենի ուսուցում գործարար հաղորդակցության նպատակներով, որի ընթացքում ուսանողը կկենտրոնանա խոսքի հմտությունների զարգացման և գործարար բառապաշարի ընդլայնման վրա: «Անգլերեն գործարարների համար» դասընթացը լավագույնն է այն մարդկանց համար, ովքեր արդեն ծանոթ են անգլերենի հիմունքներին: Եթե Դուք սկսնակ եք և չեք տիրապետում անգլերենի հենքային կանոններին, ապա կարող եք սկսել «Ընդհանուր անգլերեն» բաժնի սկսնակների համար նախատեսված դասընթացից:
Դասընթացները կազմակերպվում են միայն անհատական ձևաչափով, տևողությունը՝ 50 րոպե (առցանց) / 60 րոպե (դեմառդեմ):