Անցնել թեստ

Մեր մասին

Ի՞նչ է «Էդուտորա»-ն

«Էդուտորա»-ն լեզուների ուսուցման կենտրոն է, որը հիմնադրվել է լեզուների դասավանդման ավելի քան 100 միջազգային դպրոցների փորձի ուսումնասիրության հիման վրա և իր ապագա ուսանողներին առաջարկում է լեզուների ուսուցման նոր ու յուրօրինակ մոտեցում։
Ինչո՞ւ «Էդուտորա»․ «Էդուտորա» անունը անգլերեն երկու՝ education և tutor բառերի միաձուլումից է ստացվել: Առաջինը նշանակում է կրթություն և դաստիարակություն, իսկ երկրորդը՝ ուսուցիչ-դաստիարակ: Այսպիսով, մեր ուսանողները ոչ միայն հաղորդակից կլինեն  լեզվի ուսուցման որակյալ դասընթացներին, այլև խորապես կհամոզվեն, որ իրենց շարունակական ինքնազարգացման մղող արժեհամակարգն ու սկզբունքները մի օր տալու են իրենց պտուղները: Կենտրոնի նպատակն է դառնալ հաղորդակցման և հասարակությանն ինտեգրման յուրօրինակ կամուրջ՝ նպաստելով լեզվական արգելքների հաղթահարմանը և տալով ինքնազարգացման ավելի մեծ հնարավորություններ:

Առաքելություն

Մեր կենտրոնի առաքելությունն է ձևավորել մեր ուսանողների լեզվագիտական կարողություններն ու հմտությունները՝ տալով նրանց հնարավորություն քայլելու գլոբալ փոփոխություններին համընթաց:

Տեսլական

Մեր տեսլականն է գլոբալ տնտեսության, հասարակության եւ շրջակա միջավայրի արագ փոփոխություններին և պահանջմունքներին համընթաց,ունենալ որակյալ լեզվական կրթություն ստացած անհատ,ով կնպաստի առողջ հասարակության ձևավորմանը:Ստեղծել լեզուների ուսուցման այնպիսի մի կենտրոն, որը արագ փոփոխվող պահանջմունքների պայմաններում միշտ հասանելի կլինի՝ մի կողմից յուրաքանչյուր ուսանողի և կնպաստի լեզուների որակյալ ուսումնառությանը,մյուս կողմից՝ հնարավորություն կընձեռի ուսուցչին առավելագույնս ինքնակատարելագործվելու և իր գիտելիքներն ու փորձը փոխանցելու համար:

Արժեքներ

  • Պատասխանատվություն և պրոֆեսիոնալիզմ,
  • Արդյունքին միտված աշխատանք,
  • Աջակցում առողջ, բանիմաց և զարգացած հասարակության ստեղծմանը:

Մեզ կարող են դիմել ,ովքեր՝

  • ցանկանում են սովորել լեզուներ,
  • գնահատում են իրենց ժամանակը,
  • գնահատում են պրոֆեսիոնալիզմը,
  • ունեն պատասխանատվության մեծ զգացում,
  • հաստատակամ են և չեն վախենում նոր մարտահրավերներից,
  • ունեն ճկուն մտածողություն և ձգտում են ավելիին՝ թե՛ որպես անհատ, թե՛ թիմի անդամ:

Ինչո՞ւ ընտրել մեզ

  1. . Դասավանդում ենք միջազգային փորձի ուսումնասիրության վրա կառուցած արդյունավետ մեթոդով,
  2. Ունենք պրոֆեսիոնալ դասախոսական կազմ,
  3. Հասանելի ենք 24/7 ռեժիմով,
  4. Դասացուցակները ճկուն են,ունեն բաց թողած դասերը լրացնելու հնարավորություն:

Ի՞նչ եք ստանալու դուք

  1. մրցունակ գիտելիք,
  2. կենտրոնի շրջանակներում մեծ համայնքի անդամակցություն (նոր ծանոթություններ,կապեր),
  3. Հնարավորություն մասնագետների կողմից անվճար խորհրդատվության և աջակցության,
  4. Կենտրոնի կողմից կազմակերպվելիք սեմինարներին անվճար մասնակցության հնարավորություն,
  5. . Հավաստագիր՝ դասընթացն ավարտելու կապակցությամբ:

Change Language To:

×

Արդյունքներ