«Ընդհանուր ռուսերեն» դասընթացը նախատեսված է այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են սովորել ռուսերեն բոլոր մակարդակներում՝
- Ընթերցանության
- Լսողական
- Խոսակցական
- Գրավոր
«Ընդհանուր ռուսերեն» դասընթացի շրջանակում դուք ուսումնասիրում եք քերականությունը՝ միևնույն ժամանակ զարգացնելով ձեր խոսակցական հմտությունները: Դասի ընթացքում ամեն բան բացատրվում է ռուսերեն-ռուսերեն տարբերակով առանց մայրենի լեզվի օգնության:
Դասընթացի ընթացքում դուք.
- կընդլայնեք բառապաշարը
- կկարողանաք խոսել ամենօրյա թեմաներով
- կհաղթահարեք լեզվական խոչընդոտները
- կմարզեք արտասանությունը
- կբարելավեք լսողական հմտություններն ու քերականությունը
Դասընթացները կազմակերպվում են թե՛ անհատական, թե՛ խմբային ձևաչափով, տևողությունը՝ 50 (առցանց) / 60 (դեմառդեմ) և 80 (առցանց) / 90 (դեմառդեմ) րոպե համապատասխանաբար: